ՆԱՏՕ պաշտոնյաները մտավախություն ունեն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարաբերություններում առկա դժվարությունները կստվերեն դաշինքի՝ Անկարայում կայանալիք գագաթաժողովը։ Այս մասին գրել է The Wall Street Journal (WSJ) թերթը։

Միևնույն ժամանակ, կազմակերպության ներկայացուցիչները հույս ունեն, որ գագաթաժողովը թույլ կտա «ցուցադրել ԱՄՆ-ի հետ միասնությունը և աջակցությունն Ուկրաինային»։

Կազմակերպության հանդիպումն Անկարայում կանցկացվի հուլիսի 7-8-ին։ Ավելի վաղ եվրոպական Politico պարբերականը հայտնել էր, որ Անկարայում ՆԱՏՕ գագաթաժողովի կազմակերպիչները ծրագրում են անցկացնել միայն մեկ եռաժամյա նիստ, որպեսզի Թրամփը նիստի ընթացքում «չձանձրանա»։

Source: https://news.am/hy/news/1047593