Ամերիկյան կողմը Իրանին առաջարկել է ապասառեցնել ակտիվները՝ Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողության դիմաց։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը։

«ԱՄՆ-ն և Օմանը ուղիներ են փնտրում՝ կոտրելու Իրանի համառ պահանջը՝ Հորմուզի նեղուցով նավերի անցման համար տուրքեր գանձելու վերաբերյալ։ Անուղղակի բանակցություններում գլխավոր լծակը դարձել է արտերկրում պահվող իրանական միջոցների՝ 100 միլիարդ դոլարից մի մասի ապասառեցման խոստումը», — ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականի տվյալներով՝ հինգշաբթի Թեհրանը հասկացնել է տվել, որ առաջարկված փոխհատուցումը բավարար չէ երկրի դիրքորոշումը փոխելու համար։ Դոհայից վերադառնալուց հետո Իրանի ԱԳՆ փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարել է, որ նեղուցը գտնվում է իրանական իշխանությունների, ոչ թե Վաշինգտոնի վերահսկողության տակ։

Ավելի ուշ նույն օրը իրանական զինվորականները նախազգուշացրել են, որ ցանկացած նավ, որը չի շարժվի հանրապետության կողմից հաստատված երթուղով, կստանա անհապաղ և վճռական պատասխան։

Source: https://news.am/hy/news/1047521