Այս տարի Վրաստանից ծրագրվում է արտաքսել առնվազն չորս հազար անօրինական ներգաղթյալների։ Դրա մասին լրագրողներին հայտնել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, հաղորդում է Новости Грузия-ն։
Ըստ նրա՝ կառավարությունը կշարունակի սկզբունքային միգրացիոն քաղաքականությունը։ Կոբախիձեն նշել է, որ վերջին 12 ամիսների ընթացքում Վրաստանից ավելի շատ անօրինական ներգաղթյալ է արտաքսվել, քան նախորդ 10 տարիների ընթացքում։
«Մոտավորապես չորս տարի անց երկրում անօրինական միգրացիայի խնդիրը կարող է ամբողջությամբ արմատախիլ արվել, ինչը շատ կարևոր խնդիր է Վրաստանի համար»,- ասել է Կոբախիձեն։
Կառավարության գնահատականներով՝ անցյալ տարվա վերջին Վրաստանում կար շուրջ 20 հազար անօրինական ներգաղթյալ։ ՆԳՆ տվյալներով՝ այս տարի Վրաստանից արդեն արտաքսվել է 2203 անօրինական ներգաղթյալ, ինչը 70%-ով ավելի է, քան 2025 թվականին արտաքսվածների ընդհանուր թիվը։
Source: https://news.am/hy/news/1049782