Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Բուլղարիայի միջև բանակցություններ են ընթանում էլեկտրաէներգիայի համար տրանզիտային միջանցքի ստեղծման շուրջ։ Այս մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ինգա Փխալաձեն, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։

«Վրաստանը ևս մեկ անգամ ընդգծում է իր չափազանց կարևոր աշխարհագրական դիրքը, որը մեր երկիրը դարձնում է էներգետիկ հանգույց Հարավային Կովկասում։ Սա երաշխավորում է, որ ցանկացած շահագրգիռ երկրից, առաջին հերթին՝ հարևան երկրներից, էլեկտրաէներգիան կարող է Եվրոպա մատակարարվել Վրաստանի միջոցով։

Տնտեսական տեսանկյունից սա շատ կարևոր և հետաքրքիր նախաձեռնություն է, քանի որ տրանզիտից բացի մենք նաև արտահանելու ենք մեր սեփական էլեկտրաէներգիան։ Սա, իր հերթին, կաջակցի տեղական բիզնեսին և կապահովի երկրում էներգետիկայի զարգացման բարձր մակարդակ», — նշել է նա։

Source: https://news.am/hy/news/1055127