Ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում Թբիլիսիի ներքին գործերի վարչության Վակե-Սաբուրթալոյի անվան ոստիկանության գլխավոր վարչության աշխատակիցները հայտնաբերել են ինքնաշեն թմրալաբորատորիա և թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել Ուկրաինայի քաղաքացու, հայտնում է Գրուզիա-Օնլայնը:
Քննության ընթացքում պարզվել է, որ մեղադրյալը, հետագա վաճառքի նպատակով, տարբեր քիմիական նյութերի ու ելանյութերի օգտագործմամբ թմրամիջոցներ է պատրաստել իր ժամանակավոր կացարանում տեղադրված ինքնաշեն լաբորատորիայում։
Ձերբակալվածի ժամանակավոր կացարանում իրականացված խուզարկության ընթացքում իրավապահները որպես իրեղեն ապացույց առգրավել են առանձնապես խոշոր չափերի՝ մինչև մեկուկես կիլոգրամ քաշով «Մեֆեդրոն» և «Ալֆա-PVP» տեսակի թմրամիջոցներ։
Քննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 260-4 հոդվածներով, որոնք նախատեսում են պատիժ՝ մինչև 20 տարվա ազատազրկում կամ ցմահ բանտարկություն։
Source: https://news.am/hy/news/1049261