Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայային դատապարտել է երկու տարի և վեց ամիս ազատազրկման՝ գործող վրացական իշխանությունը տապալելու հրապարակային կոչերի համար։ Այդ մասին հայտնում է վրացական «Ինտերպրեսնյուս» լրատվական գործակալությունը։
Որոշումը հրապարակել է քաղաքային դատարանի դատավոր Ռոմեո Տկեշելաշվիլին։ Ախալայային մեղադրում էին այն բանում, որ 2026 թվականի փետրվարի 16-ի դատական նիստի ընթացքում նա հայտարարել է, թե իշխող «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին պետք է տապալվի։
Source: https://news.am/hy/news/1048141