Միխայիլ Ֆյոդորովը հաստատել է, որ լքում է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնը, հաղորդում է УНИАН լրատվական գործակալությունը։
Նա հրապարակել է գերատեսչության կատարած աշխատանքների ամփոփիչ զեկույցը և շնորհակալություն հայտնել իր թիմին, զինվորականներին ու գործընկերներին։
Որպես առանցքային ձեռքբերումներ՝ Ֆյոդորովը նշել է.
Անօդաչու թռչող սարքերի գնումների մասշտաբային ավելացումը,
Անօդաչու համակարգերի ուժերի համար նոր ծրագրերի մեկնարկը,
Patriot համակարգերի հրթիռների մատակարարման պայմանագրերի կնքումը,
Ուկրաինական բալիստիկ ծրագրի զարգացումը և միջազգային ռազմական աջակցության միջոցով տասնյակ միլիարդավոր դոլարների ներգրավումը։
Նա միաժամանակ հայտարարել է կառավարության հրաժարականի օրը (հուլիսի 14-ին) ուկրաինական նոր բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին։ Ըստ նրա՝ նախագծի վրա աշխատելիս կատարելագործվել է տեխնիկական առաջադրանքը, զգալիորեն բարձրացվել է համալիրի ճշգրտությունը, իսկ արտադրության արժեքը կրճատվել է 30%-ով։
Source: https://news.am/hy/news/1050062