Մայիսի 27-ի երեկոյան Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարվել Ռուսաստանում МиГ-31К կործանիչի թռիչքի պատճառով։
«Ուշադրություն։ Ամբողջ Ուկրաինայում հրթիռային վտանգ է։ Արձանագրվել է Миг-31К-ի թռիչք»,- նախազգուշացրել են ռազմաօդային ուժերը, հայտնում է ТСН-ը։
«Մոնիտորինգային չաթերի տեղեկություններով՝ օդում գտնվում է երկու МиГ-31К։ «Կինժալ»-ի արձակման կամ արձակման իմիտացիայի մասին նախազգուշացում կա»։
Ավելի ուշ այնտեղ ճշտել են, որ ««Կինժալ»-ը թռչում է դեպի Կիևի մարզ՝ Չեռնիգովի մարզի վրայով»,- հայտնում է ուկրաինական հեռուստաալիքը։
Նշվում է, որ «МиГ-ի թռիչքի պատճառով հայտարարված օդային տագնապը վկայում է այն մասին, որ առկա է Խ-47Մ2 «Կինժալ» աերոբալիստիկ հրթիռների արձակման սպառնալիք։ МиГ-31К կործանիչն ունակ է թիրախները խոցել մինչև 2000 կմ հեռավորության վրա»։
Source: https://news.am/hy/news/1038949
World
Ուկրաինայի ամբողջ տարածքում օդային տագնապ է հայտարարված
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։