Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ներկայում տարեկան արտադրում է 10 միլիոն անօդաչու թռչող սարք, իսկ ապագայում « 20 միլիոն միավոր կարտադրի», հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Ես հիշում եմ, թե ինչպես առաջին անգամ հրապարակավ հնչեցրեցի պետության ծրագիրը՝ տարեկան 1 միլիոն անօդաչու թռչող սարք։ Ամենուր շատ թերահավատություն կար՝ և՛ երկրի ներսում, և՛ դրա սահմաններից դուրս։ Իսկ հիմա կարող ենք փաստել՝ մենք տարեկան 10 միլիոն անօդաչու թռչող սարք ենք արտադրում։ 10 միլիոն, և կլինի 20»,- նշել է Ուկրաինայի նախագահը։

Source: https://news.am/hy/news/1050055