Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների մարմինների փոխանցումն իրականացնելու Ռուսաստանի առաջարկը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
«Այս հարցի քննարկման ընթացքում հատուկ ծառայությունների գծով ուկրաինական կողմը հրաժարվել է այս առաջարկից», - ասվում է հաղորդագրության մեջ։
Քաղաքի գնդակոծությունը դադարեցնելու և Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների մարմինների փոխանցման հումանիտար ակցիա անցկացնելու առաջարկով պաշտպանության նախարարությունը հանդես էր եկել նախօրեին։ Ենթադրվում էր, որ այն կանցկացվի հուլիսի 6-ին՝ Մոսկվայի ժամանակով 12:00-ից 18:00-ն։
Կոնստանտինովկայի գրավման մասին Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը ուրբաթ օրը զեկուցել է Վլադիմիր Պուտինին։ Ռուսաստանի նախագահն այս իրադարձությունն անվանել է Դոնեցկի մարզի ամբողջ տարածքի նկատմամբ վերահսկողության բանալին. այն ուղիղ ճանապարհ է բացում դեպի առաջխաղացում Կրամատորսկ-Սլավյանսկի ագլոմերացիայի ուղղությամբ՝ Դոնբասում վերջին կետը, որը դեռևս չի գրավվել ռուսական զորքերի կողմից։
Source: https://news.am/hy/news/1047970