Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան X սոցիալական ցանցում հայտարարել է, որ Կիևը նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ՝ ուկրաինական մայրաքաղաքի դեմ Ռուսաստանի զանգվածային հրթիռային հարվածից հետո։
Ըստ ԱԳՆ ղեկավարի, միջազգային կազմակերպություններին առընթեր ուկրաինական դիվանագիտական առաքելություններին հանձնարարվել է ներգրավել «ամբողջ բազմակողմ գործիքակազմը»՝ հարձակմանը արձագանքելու համար։ Ուկրաինան նաև խնդրել է ԵԱՀԿ Անվտանգության համագործակցության ֆորումի և ԵԱՀԿ Մշտական խորհրդի համատեղ նիստ անցկացնել։
Սիբիգան Ռուսաստանի հարվածը անվանել է «բարբարոսական» և հայտարարել, որ Մոսկվան «փորձում է ռազմական հաջողությունների բացակայությունը փոխհատուցել քաղաքացիական բնակչության դեմ ահաբեկչությամբ»։
Նախարարը պնդում է, որ ռուսաստանյան հարվածներն ուղղված են եղել բնակելի շենքերի, դպրոցների, թանգարանների և կենսական ենթակառուցվածքների օբյեկտների դեմ։ Բացի այդ, նա Ռուսաստանին մեղադրել է խաղաղ քաղաքների դեմ միջին հեռահարության բալիստիկ հրթիռների կիրառմամբ «աշխարհին ահաբեկելու» փորձի մեջ։
Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը միջազգային հանրությանը կոչ է արել «վճռական և համակարգված գործողությունների», որոնք միտված են Ռուսաստանին զսպելուն և նրան «համապարփակ, արդար և կայուն խաղաղություն» պարտադրելուն։
Source: https://news.am/hy/news/1037986
World
Ուկրաինան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ է նախաձեռնում՝ Կիևի վրա Ռուսաստանի գիշերային հարվածի առիթով
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։