Ուկրաինան հույս ունի մինչև տարեվերջ պաշտպանական խոշոր համաձայնագրեր կնքել ՆԱՏՕ-ի անդամ առնվազն յոթ երկրի հետ, ինչն ընդգծում է Կիևի արտաքին քաղաքականության նոր ասպեկտը, որը կոչված է ցույց տալու, որ ինքը կարող է լինել ոչ միայն ռազմական տեխնիկա ստացող, այլև մատակարարող։ Դրա մասին հաղորդում է The Guardian-ը։

Կիևը վերջին ամիսներին «անօդաչուների վերաբերյալ համաձայնագրեր» է կնքել վեց երկրի հետ։

Համաձայնագիր է ստորագրվել նաև Ադրբեջանի հետ։

«Նախաձեռնությունը կոչվում է «համաձայնագիր անօդաչուների վերաբերյալ», բայց իրականում այն ներառում է շատ ավելին, քան պարզապես անօդաչու թռչող սարքերը… Էլ ավելի կարևոր են փորձն ու գիտելիքները, հասանելիությունը բոլոր այն բաղադրիչներին, որոնք կազմում են համակարգն այստեղ՝ Ուկրաինայում»,- ասել է Ուկրաինայի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դավիթ Ալոյանը։

Source: https://news.am/hy/news/1048236