Ուկրաինան Եվրոպական միության իր գործընկերներին խնդրում է Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակում ռազմական օգնության համար հատկացված 6,6 միլիարդ եվրոն ուղղել ռազմաճակատում ստեղծված «հնարավորությունների պատուհանին»: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ինչպես գործակալության տրամադրության տակ հայտնված նամակում գրել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Միխայիլ Ֆեդորովը, այս տարի Կիևի պաշտպանական ընդհանուր կարիքները գնահատվում են մոտ 136 միլիարդ եվրո, որից միայն շուրջ 53 միլիարդ եվրոն է ծածկվում Ուկրաինայի պետական բյուջեի հաշվին։

Ֆեդորովը նշել է, որ ԵՄ 90 միլիարդ եվրոյի վարկից Ուկրաինան այս տարի պաշտպանական նպատակներով պետք է ստանա մոտ 28,3 միլիարդ եվրո, սակայն նույնիսկ այս գումարի և Կիևի սեփական միջոցների հաշվառմամբ՝ պաշտպանության ոլորտի «զգալի» ֆինանսական կարիքները դեռևս մնում են չբավարարված։

«Պաշտպանության եվրոպական հիմնադրամի միջոցները կարող են դառնալ այս տարի Ուկրաինայի պաշտպանական ջանքերում եվրոպական ամենանշանակալի ներդրումներից մեկը, բայց միայն այն դեպքում, եթե այդ ռեսուրսներն ուղղվեն այնտեղ, որտեղ դրանք առավելագույն ռազմական արդյունավետություն կունենան»,- ասված է նամակում։

Հունիսի 17-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ֆեդորովն ասել էր, որ Կիևը ևս 20 միլիարդ դոլարի լրացուցիչ ռազմական ֆինանսավորում է խնդրում «Ռամշտայն» ձևաչափի խմբից։

Source: https://news.am/hy/news/1047099