Financial Times-ի հաղորդմամբ՝ Volkswagen կոնցեռնը կարող է դիտարկել իր Lamborghini և Ducati բրենդների վաճառքը՝ ծախսերի կրճատմանն ուղղված վերակառուցման շրջանակում։
Պարբերականի տվյալներով՝ խորհրդատուները Volkswagen-ի ղեկավարությանը խորհուրդ են տալիս մտածել այս քայլի մասին՝ Everllence ընկերության, որը զբաղվում է նավային շարժիչների արտադրությամբ, վերահսկիչ բաժնեմասի հաջող վաճառքից հետո։ Գործարքի արդյունքում ստացվել է ավելի շատ միջոց, քան ի սկզբանե սպասվում էր։ Դրանք կարող են ուղղվել վերակառուցման լայնածավալ ծրագրին և դառնալ ներդրում ապագայի համար։
Volkswagen-ում Ducati մոտոցիկլետային ապրանքանիշի վաճառքի գաղափարը քննարկել էին նաև տասը տարի առաջ, երբ կոնցեռնը բախվել էր խոշոր վնասների՝ «դիզելգեյթի» պատճառով։ Ինչ վերաբերում է Lamborghini-ին, ապա այն երկար ժամանակ համարվել է կոնցեռնի ամենաթանկարժեք բրենդներից մեկը։ 2025 թվականին սուպերքարեր արտադրող իտալական այդ ապրանքանիշը վաստակել է 888 մլն դոլար։
Volkswagen-ը չի մեկնաբանում այս տեղեկությունը։ Financial Times-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները կարծում են, որ Volkswagen-ը դժվար թե հրաժարվի այն բրենդներից, որոնք կայուն կերպով բարձր շահույթ են բերում։
Source: https://news.am/hy/news/1047353