Volkswagen ավտոմոբիլային կոնցեռնի գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումեն աշխատակիցներին հայտնել է ամբողջ աշխարհում մինչև 50 հազար աշխատատեղերի կրճատման մասին, գրում է DW-ն։
Այդ թիվը պայմանավորված է վարչակազմի, ենթակառուցվածքների և հիմնական գործունեության աջակցման ծախսերը մինչև մրցունակ մակարդակի նվազեցման ծրագրով, հետևում է կորպորատիվ տեղեկագրում հրապարակված Բլումեի հարցազրույցից։
Volkswagen-ի ղեկավարի նամակում նշվում է նաև, որ VW-ի օժանդակ ծախսերը 20%-ով բարձր են, քան սեգմենտի այլ ընկերություններինը։ Կոնցեռնը մտադիր է կրճատել նաև իրեն պատկանող այլ ապրանքանիշերի աշխատակիցներին։ Նրանց մեծ մասը ապրում է Գերմանիայում, նշում է Der Spiegel հանդեսը։ Ըստ Բլումեի՝ մինչև 2026 թվականի վերջն այս նպատակը կիրագործվի ավելի քան կիսով չափ։
Source: https://news.am/hy/news/1049775