ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցցանցում նոր հրապարակում է արել Դանիայի կազմում գտնվող Գրենլանդիա կղզու մասին։
Մասնավորապես, նա հրապարակել է մոնտաժված լուսանկար, որում Թրամփը կանգնած է գրենլանդական բնապատկերի ֆոնին և մի ձեռքով բռնել է լեռից։
«Բարև, Գրենլանդիա՛»․ այսպես է գրված պատկերին կից գրառման մեջ։
Հիշեցնենք, որ անցյալում Թրամփը բազմիցս հայտնել էր Գրենլանդիան վերահսկողության տակ վերցնելու մտադրության մասին, ինչը վրդովմունք էր առաջացրել թե՛ կղզու, թե՛ Դանիայի ղեկավարության շրջանում։
Սակայն օրեր առաջ Դանիայում ԱՄՆ դեսպան Քենեթ Հաուերին հայտարարել էր, որ Թրամփն այլևս չի դիտարկում Գրենլանդիայի նկատմամբ ուժ կիրառելու հնարավորությունը։
Նրա խոսքով՝ կղզու ապագան պետք է որոշեն հենց գրենլանդացիները։
Source: https://news.am/hy/news/1037702
World
«Ողջույն, Գրենլանդիա՛»․ Թրամփը նոր հրապարակում է արել կղզու մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Միանալ Telegram-ումԿիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։