«Ես չեմ կարծում, որ որևէ մեկը պետք է իրավունք ունենա տուրք գանձել Հորմուզի նեղուցով նավերի անցման համար»։ Դրա մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում են զանգվածային լրատվամիջոցները։

«Ինձ զանգահարում էին տարբեր մարդիկ տարբեր երկրներից, նրանց թվում՝ թագավորներ ու էմիրներ։ Նրանք ասում էին, որ կցանկանային դա անել այլ կերպ։ Մենք կցանկանայինք միլիարդավոր ու միլիարդավոր դոլարների ներդրումներ կատարել Միացյալ Նահանգներում։ Եվ ինձ դա, անկեղծ ասած, դուր է գալիս, որովհետև ես գտնում եմ, որ ոչ ոք չպետք է իրավունք ունենա տուրք գանձել նեղուցով անցնելու համար»,- նշել է նա։

Source: https://news.am/hy/news/1049829