ՆԳՆ ոստիկանությունը հերքում է Դավիթաշենում կրակոցի վերաբերյալ տարածված տեղեկությունները՝ նշելով, որ նման փաստը հաստատված չէ։

Գերատեսչությունից NEWS.am–ին հայտնել են, որ ոստիկանությունը օպերատիվ տեղեկություն է ստացել Դավիթաշեն վարչական շրջանում տեղի ունեցած վիճաբանության մասին։ Միաժամանակ, կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա, և դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ։

ՆԳՆ-ն լրատվամիջոցներին կոչ է արել հրապարակել ճշտված տեղեկություններ և զերծ մնալ մանիպուլացնող ու ապատեղեկատվություն պարունակող հրապարակումներից։

Կրակոց, վիճաբանություն․ ի՞նչ է տեղի ունեցել գիշերը Դավիթաշենում

Source: https://news.am/hy/news/1055457