Վիգեն Հովսեփյանի «Աստղերի հավատքով» պոեզիան այժմ կարող եք տեսնել նաև որպես ներկայացում տեսնել նաև արևմտահայերենով։ Ներկայացումը տեղի կունենա հուլիսի 23-ին՝ 19։30-ին։

Կազմակերպիչը՝ Սոս Սարգսյանի Անվան Համազգային Թատրոնն է։

Դերասանուհի Տաթև Ղազարյանն ասում է, որ արևմտահայերենին անդրադառնալը մեծ պատիվ էր և մեծ կարևորություն իրենց համար.

«Տարիներ շարունակ այդ միտքը մեզ հետապնդել է, որ մեր խաղացանկում ներգրաված ունենանք նաև արևմտահայերենով ներկայացումներ։ Սա մի փոքրիկ ու պատահաբար ստացված առիթ էր, որ մենք ծանոթացանք Վիգեն Հովսեփյանի պոեզիային և որոշեցինք այն մեզ մոտ բեմադրել»։

Ներկայացումը առիթ է լսելու արևմտահայերեն խոսքի երաժշտությունը:

Source: https://news.am/hy/news/1049853