Ինչպիսի՞ն է լինելու իշխանական քարոզչությունը Ռուսաստան արտահանվող ապրանքների սահմանափակման հետ կապված. ասեմ՝ նույն ձևի, ինչպիսին էր 44-օրյա պատերազմի ժամանակ։ Այս մասին գրել է մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։

«Ինչպիսի՞ն է լինելու իշխանական քարոզչությունը Ռուսաստան արտահանվող ապրանքների սահմանափակման հետ կապված:

Ասեմ՝ նույն ձևի, ինչպիսին էր 44-օրյա պատերազմի ժամանակ: Օրինակ՝ երբ թշնամին մեկ օրում գրավում էր 4-5 հայկական գյուղ, Արծրուն Հովհաննիսյանը տեղադրում էր խոցված մեկ ադրբեջանական տանկի նկար՝ ոգևորիչ խոսքերով:

Կամ՝ թշնամին քաղաք էր գրավում, իսկ մենք Վոթսափում (WhatsApp) «Գետաշեն էինք մտնում»։

Նույն ձևով հիմա են անելու: Օրինակ՝ սահմանափակվում է տասնյակ հազարավոր տոննա գյուղմթերքի մուտքը Ռուսաստան, իսկ այստեղ ցույց կտան, թե ինչպես 100 կիլոգրամ ծնեբեկ տարան Իսպանիա:

Կամ՝ 100 միլիոն շիշ «Ջերմուկ» հանվում է վաճառքից, այստեղ մի 40 հոգով ֆլեշմոբ կանեն՝ «մենք բոլորս Ջերմուկ ենք խմում»:

«Մի քիչ էլ սպասենք, մի քիչ էլ սպասենք, հեսա մտնում ենք Բաքու» ստով նոյեմբերի 9-ին ամբողջ ազգին կանգնեցրին համազգային աղետի առջև:

Վերջում էլ մեղադրելու են ժողովրդին, թե ով ձեզ խնդրում լոլիկ ու ելակ աճեցնել»,- գրել է նա։

Source: https://news.am/hy/news/1040657