Հուլիսի 21-26-ը կիրականացնենք բացառիկ լեռնային ծրագիր, որի շրջանակում հնարավորություն կունենաք բարձրանալու Հայկական լեռնաշխարհի երկու խորհրդանշական գագաթները՝ Սիսն ու Մասիսը։ Օր 1: Երևան – Անի – Բայազետ Երևանից շարժվում ենք գիշերը: Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։ Առաջին կանգառը կլինի Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիում: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Բայազետ: Գիշերակացը հյուրանոցում: Առաջին օրվա համար ձեզ հետ ունեցեք սնունդ։ Բայազետում կլինենք երեկոյան։ Ճանապարհին սնվելու համար հարմար կանգառներ չունենք։

Source: https://www.armgeo.am/%d5%be%d5%a5%d6%80%d5%a5%d5%ac%d6%84-%d5%bd%d5%ab%d5%bd-%d6%87-%d5%b4%d5%a1%d5%bd%d5%ab%d5%bd/