2027 թ.-ի Փետրվարի 6-14-ը իրականացնելու ենք վերելք դեպի Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ Կիլիմանջարո (5895 մ): Վերելքի համար ընտրել ենք ամենակարճ և ամենահարմարավետ երթուղին՝ Մարանգուն, 6 օր տևողությամբ, որի ընթացքում, ի տարբերություն այլ երթուղիների, գիշերակացերն իրականացվելու են հատուկ լեռնային խրճիթներում։ Վերելք Կիլիմանջարո Մարանգու երթուղին անվանում են նաև «Կոկա Կոլա»։ Սա ամենահին և ամենալավ կահավորված երթուղին է համարվում, որտեղ արգելվում են վրանային ճամբարները, բայց փոխարենը երթուղին կահավորված է հարմարավետ լեռնային խրճիթներով և բոլոր հարմարություններով, ինչն էլ իր հերթին շատ հարմար է վատ եղանակային պայմաններում հավելյալ պաշտպանության համար։ Մարանգու երթուղին համեմատաբար հանգիստ վերելք է ապահովում, սակայն պետք չէ թերագնահատել վերելքի լրջությունը։ Ճամփորդության տևողությունը՝ 9 օր Բարդության աստիճանը՝ միջին Վերելքի մանրամասներն ըստ օրերի՝ Օր 1: Ժամանում Տանզանիա Մոտ 14-ժամյա թռիչքից հետո ժամանում Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայան և տեղափոխում հյուրանոց։ Օր 2։ Մարանգու անցակետ (1830մ) – Մանդարա ճամբար (2720մ) Վերելքի տևողությունը՝ 4-5 ժամ Երթուղու երկարությունը՝ 8 կմ Հարաբերական բարձրությունը՝ 890 մ Բնական միջավայր՝ խոնավ անտառներ Վերելք Կիլիմանջարո / Մանդարա ճամբար Հյուրանոցում նախաճաշելուց հետո կուղևորվենք Մարանգու անցակետ։ Ճանապարհը կտևի մոտ 1,5 ժամ։ Գրանցումն անցնելուց հետո պատրաստվում ենք վերելքին, իսկ մինչ այդ բեռնակիրները փաթեթավորում և դասավորում են իրերը՝ ճամբար բարձրացնելու համար։ Մոտ 4-5 ժամ խոնավ ու խիտ անտառներով քայլելուց հետո կհասնենք մեր առաջին ճամբարը։ Ընթրիք և գիշերակաց խրճիթներում։ Օր 3։ Մանդարա ճամբար (2720մ) – Հորոմբո ճամբար (3720մ) Վերելքի տևողությունը՝ 6-7 ժամ Երթուղու երկարությունը՝ 13 կմ Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ Բնական միջավայր՝ ճահճային գոտի Վերելք Կիլիմանջարո / Հորոմբո ճամբար Նախաճաշից հետո լքում ենք անտառային գոտին և բարձրանում դեպի ճահճային գոտի։ Ընթացքում կվայելենք Մավենզի հրաբխային կոնի գեղեցիկ տեսարանը։ Մոտ 6-7 ժամ վերելքից հետո կհասնենք երկրորդ ճամբար, որտեղից էլ կվայելենք հրաշալի տեսարան դեպի Կիբո գագաթ։ Ընթրիք և գիշերակաց խրճիթներում։ Օր 4։ Կլիմայավարժեցում (Zebra Rocks, 4010մ) Վերելքի տևողությունը՝ 3 ժամ Երթուղու երկարությունը՝ 10 կմ Հարաբերական բարձրությունը՝ 310 մ Բնական միջավայր՝ կիսաանապատ Վերելք Կիլիմանջարո Առավոտյան նախաճաշից հետո կսկսենք մեր կլիմայավարժեցումը դեպի Zebra rocks բնական հուշարձան, որից հետո կվերադառնանք Հորոմբո ճամբար։ 2023-ի վերելքի ընթացքում հասկացանք, թե ինչքան կարևոր է կլիմայավարժեցումը, ու թե ինչքան էր զգացվում դրա կարիքը գագաթ բարձրանալիս։ Այդ պատճառով հետագա ծրագրերում որոշել ենք հատուկ մեկ օր առանձնացնել հենց կլիմայավարժեցման համար, այդպիսով դարձնելով մեր վերելքն ավելի անվտանգ և մեծացնելով գագաթ հասնելու հավանականությունը։ Օր 5։ Հորոմբո ճամբար (3720մ) – Կիբո ճամբար (4720մ) Վերելքի տևողությունը՝ 6-7 ժամ Երթուղու երկարությունը՝ 10 կմ Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ Բնական միջավայր՝ կիսաանապատ Վերելք Կիլիմանջարո Նախաճաշից հետո կբարձրանանք դեպի երրորդ ճամբար, որը տեղակայված է «Թամբ» կոչվող տեղանքում, որը գտնվում է Մավենզի և Կիբո գագաթների արանքում։ Այստեղից պարզ երևում է դեպի գագաթ տանող երթուղին։ Վաղ ընթրիք և գիշերակաց խրճիթներում։ Օր 6։ Կիբո ճամբար (4720մ) – Կիլիմանջարո (Ուհուրու) գագաթ (5895մ) Վերելքի տևողությունը՝ 7-8 ժամ Երթուղու երկարությունը՝ 6 կմ Հարաբերական բարձրությունը՝ 1100 մ Բնական միջավայր՝ սառցադաշտեր, ձնածածկ գագաթ ArmGeo-ն Կիլիմանջարոյի գագաթին Արթնանալու ենք կեսգիշերին և թեթև սնվելուց հետո սկսենք մեր վերելքը։ Քայլելու ենք քարքարոտ երթուղով մինչև Գիլմանի կետ (5681մ)։ Եվս մեկ-երկու ժամ վերելքից հետո կհասնենք Աֆրիկայի ամենաբարձր կետը՝ Կիլիմանջարո։ Ուհուրու գագաթ (5895մ) – Հորոմբո ճամբար (3720մ) Տևողությունը՝ 4-5 ժամ Երթուղու երկարությունը՝ 16 կմ Բնական միջավայր՝ ճահճային գոտի Արևածագը Կիլիմանջարոյից / հայացք դեպի Մավենզի լեռնագագաթ Գագաթին հանգստանալուց և լուսանկարվելուց հետո սկսում ենք իջնել։ Մոտ 3 ժամ վայրէջքից հետո հասնում ենք Կիբո ճամբար, որտեղ հանգստանում ենք, թեթև սնվում և շարունակում իջնել դեպի Հորոմբո ճամբար։ Ընթրիք և գիշերակաց խրճիթներում։ Օր 7։ Հորոմբո ճամբար (3720մ) – Մարանգու անցակետ (1830մ) – Արուշա Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք իջնել դեպի Մարագու անցակետ, ճանապարհին կանգառ կունենանք Մանդարա ճամբարում՝ լանչի համար։ Անցակետում կստանանք մեր վերելքի սերտիֆիկատները և կուղևորվենք դեպի մեր հյուրանոց։ Վերելք Կիլիմանջարո Սերտիֆիկատների հանձնումը բավականին ուրախ է անցնում։ Ահա, մի փոքրիկ հատված մեր 2023-ի վերելքի սերտիֆիկատների հանձնման արարողությունից՝ պատկերացում կազմելու համար։ Օր 8։ Սաֆարի տուր Տարանգիրե ազգային պարկում Առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք Տարանգիրե ազգային պարկ և կիրականացնենք սաֆարի տուր պարկի տարածքում։ Այն հարուստ է բուսական և կենդանական աշխարհով։ Տուրի ընթացքում հնարավոր է տեսնել զեբրերի, ռնգեղջյուրների, առյուծների, փղերի, գոմեշների և այլն։ Սաֆարի տուր Տարանգիրե ազգային պարկում Մասաի ցեղ (Maasai) Օրվա ընթացքում բացառիկ հնարավորություն կունենանք այցելել Աֆրիկյան Մասաի ցեղի ներկայացուցիչներին։ Կծանոթանանք նրանց կենցաղին ու սովորույթներին, և պարզապես հետաքրքիր ու յուրօրինակ փորձառություն կունենանք։ Ծանոթություն Մասայի ցեղի հետ Օր 9։ Հրաժեշտ Տեղափոխում դեպի Կիլիմանջարոյի միջազգային օդանավակայան և վերադարձ Երևան։ Ճամփորդության արժեքը՝ 2450 EUR (համարժեք դրամ) Արժեքն իր մեջ ներառում է՝ օդանավակայանից տեղափոխում դեպի հյուրանոց և հակառակը մեքենաներով տեղափոխում դեպի լեռնային անցակետ և հակառակը գիշերակացը հյուրանոցում (2 գիշեր) երեքանգամյա սնունդ ողջ վերելքի ընթացքում պահպանվող տարածքների մուտքավճարները ուղեկցորդների ծառայության վճարը փրկարարի ծառայության վճարը գիշերակացը խրճիթներում ճամբարային հարմարություններից օգտվելու վճար թթվածնային բալոններ լեռնային խոհարարի աշխատավարձ բեռնակիրների աշխատավարձ սաֆարի տուր Տարանգիրե ազգային պարկում պիկնիկ սաֆարի տուրի ժամանակ մասայի ցեղերի այցելություն տեղական հարկեր Արժեքը չի ներառում` ինքնաթիռի տոմսերը (գումարը տատանվում է 1300-ից 1600 դոլարի սահմաններում) վիզայի արժեքը (50$՝ օդանավակայանում) անձնական գույքը քնապարկերը ընթրիքները բեռնակիրների, խոհարարի և ուղեկցորդի թեյավճարները (մոտավորապես 300$ ամեն մասնակցից) Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին։ Մեր առաջիկա արշավները Արշավ Դիլիջանից Պարզ լիճԵրեք բազեների արահետԱշնանային ԴսեղԱրշավ Ոսկեպարից ԿիրանցՎերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղովՎերելք Գոմբակ լեռ
Source: https://www.armgeo.am/kilimanjaro-trekking/