Հոկտեմբերի 17-18, 2026 Ուղևորում ենք Լիճք։ Բոլոր ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու մեր երկօրյա ճամփորդությանը։ ՕՐ 1։ Աշխարհատես լեռ (2042մ) Վաղ առավոտյան Երևանից շարժվում ենք դեպի Սյունիք։ Ճանապարհին ունենալու ենք կանգառներ Վայքում և Տաթևում։ Մեր առաջին նպատակակետը Բարգուշատի լեռների լանջին գտնվող Տանձավեր փոքրիկ գյուղն է։ Արշավը սկսելու ենք 1705 թվականին կառուցված Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտից և բարձրանալու ենք դեպի Բարգուշատի լեռների գագաթներից մեկը՝ Աշխարհատեսը։ Աշխարհատեսի կհասկանանք որտեղից է այն ստացել իր անունը։ Երթուղու երկարությունը՝ 8 կմ Հարաբերական բարձրությունը՝ 500 մետր Արշավից հետո ուղևորվում ենք Լիճք գյուղ։ Գիշերակացը լինելու է գյուղական տանը՝ քնապարկերով։ Օր 2։ Սրտեր ջրվեժ Առավոտյան նախաճաշից հետո կիրականացնենք արշավ դեպի Լիճքի ամանաբարձր՝ Սրտեր ջրվեժը։ Ջրվեժը գոյանում է Մեղրի գետի հոսանքի վրա։ Ունի սրտի տեսք։ Երթուղին անցնում է Մեղրի գետի գեղատեսիլ հունով։ Արշավից հետո վերադառնում ենք Լիճք և ուղևորվում ենք դեպի Երևան։ Երթուղու երկարությունը՝ 10 կմ Հարաբերական բարձրությունը՝ 400 մետր Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան քնապարկ և ներքնակ։

Source: https://www.armgeo.am/mount-ashkharates-and-srter-waterfall/