Շաբաթ՝ 24․10․26 Բարձրանալու ենք հյուսիսային երթուղով՝ անտառի կողմից։ Այս անգամ իրականացնելու ենք վերելք Արայի լեռան կեղծ (2577 մ) և իրական գագաթներ (2605 մ)։ Վերելք Արայի լեռ Արայի լեռ բազմածին հրաբուխը գտնվում է Կոտայքի մարզում: Ունի հատած գագաթով անկանոն կոնի ձև: Հարավ արևմուտքում կա բնական պատռվածք: Ըստ ավանդության, լեռը կոչվել է Արա գեղեցիկ արքայի անունով: Երթուղու երկարությունը՝ 17 կմ Հարաբերական բարձրությունը՝ 900 մետր Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ) Հանդիպման ժամը՝ 8։00 Մասնակցության արժեքը՝ 9000 դրամ Արժեքի մեջ ներառված է՝ Տրանսպորտ Գիդի ծառայություն Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝ Ուսապարկ (պարտադիր) Ձեռնափայտեր (պարտադիր չէ) Մեկօրյա սնունդ Ջուր (առնվազն 1 լիտր) Դեղատուփ Արևային ակնոց Գլխարկ (արևապաշտպան և ձմեռային) Տաք հագուստ Լապտեր Անձրևապաշտպան թիկնոց Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար): Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան: Ինչպե՞ս գրանցվել՝ Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30): Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը Քայլ 3։ Կատարել փոխանցում Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank) Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001 Փոխանցումը կատարելիս անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։ Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։ Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ Առաջիկա արշավներ Վերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղովԱրշավ Գնիշիկի կիրճումԱրշավ Ոսկեպարից ԿիրանցԳոշավանքից ԽաչարձանԵրեք բազեների արահետԱրշավ Ծաղկաշատից ՍանահինԱրշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներՎերելք ՎիթասարՎերելք Գոմբակ լեռԱրշավային ուղեկցորդների պատրաստման դասընթաց

Source: https://www.armgeo.am/ascent-to-mt-ara-northern-route/