Կիրակի՝ 18․10․26 Հրավիրում ենք մասնակցել արշավի Տավուշի մարզում: Արշավը սկսելու ենք Ոսկեպար գյուղից և հասնելու ենք մինչև Կիրանց վանք։ Սա Կիրանց վանք տանող դասական երթուղին չէ։ Կիրանց հասնելու համար անցնելու ենք անտառապատ լեռներով։ Արշավն ավարտելու ենք Աճարկուտ գյուղում։ Ոսկեպարից Կիրանց Երթուղու երկարությունը՝ 21 կմ Հարաբերական բարձրությունը՝ 800 մետր Հանդիպման վայրը` Սարյանի պուրակ (Մարտիրոս Սարյանի արձանի մոտ)Հանդիպման ժամը՝ 06։00Արժեքը՝ 9 900 դրամ Արժեքի մեջ ներառված է՝ՏրանսպորտՈւղեկցորդների ծառայություն Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան՝Ուսապարկ (պարտադիր)ՁեռնափայտերՄեկօրյա սնունդՋուր (առնվազն 1 լիտր)ԴեղատուփԱրևային ակնոցԳլխարկ (արևապաշտպան և ձմեռային)Տաք հագուստԼապտերԱնձրևապաշտպան թիկնոց Հագուստը պետք է լինի շարժումը չկաշկանդող, սպորտային: Կոշիկները՝ հաստ տակացուով (նախատեսված քայլքի համար):Ձեզ հետ ունեցեք նաև փոխնորդ կոշիկներ, որպեսզի թրջվելու դեպքում փոխեք, իսկ ցեխոտվելու դեպքում չկեղտոտեք մեքենան: Ինչպե՞ս գրանցվել՝ Քայլ 1։ Զանգահարել 043 00 5165 (Viva cell) հեռախոսահամարով, Երևանի ժամանկով ժամը՝ 10։00-ից մինչև ժամը՝ 18։30 ընկած ժամանակահատվածում։ Կամ կարող եք գրել Armenian Geographic ֆեյսբուքյան էջին և մենք կպատասխանենք աշխատանքային ժամերի ընթացքում (10։00-ից մինչև ժամը՝ 18։30): Քայլ 2։ Մեր հետ առաջին անգամ արշավի մասնակցելու դեպքում պետք է անցնել հետևյալ հղումով և լրացնել տեղեկացված համաձայնությունը Քայլ 3։ Կատարել փոխանցում Ստացող՝ ԱՐՄՋԵՈ ՍՊԸ (InecoBank) Բանկային հաշիվ 2052 0222 1888 1001 Փոխանցումը կատարելիս նպատակ դաշտում անպայման նշեք Ձեր անուն-ազգանունը կամ հեռախոսահամարը և արշավի ուղղությունը։ Քայլ 4։ Վճարումը կատարելուց հետո անդորրագիրն ուղարկեք մեր էջին։ Գրանցումը համարվում է հաստատված վճարման անդորրագիրը մեր ֆեյսբուքյան էջին ուղարկելուց հետո։ Գրանցվելուց հետո կարող եք հրաժարվել մինչև արշավի նախորդ օրվա առավոտյան 12:00: Այնուհետև հրաժարվողի գումարը վերադարձի ենթակա չէ։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Խնդրում ենք առնվազն 10 րոպե շուտ լինել հանդիպման վայրում։ Ուշանալու և դրա պատճառով արշավը բաց թողնելու դեպքում գումարը ետ չի վերադարձվում։ Առաջիկա արշավներ Արշավ Գնիշիկի կիրճումԱրշավ Ոսկեպարից ԿիրանցԳոշավանքից ԽաչարձանԱրշավ դեպի Խոսրովի արգելոցի ջրվեժներՎերելք Արայի լեռ / Հյուսիսային երթուղովՎերելք Գոմբակ լեռ

Source: https://www.armgeo.am/from-voskepar-to-kirants/