Մեր ընկերությունը 2014 թ.-ից իրականացնում է վերելքներ Արարատ լեռ: Ամենամեծ թվով մարդիկ իրենց երազանքի վերելքը վստահել են մեզ։ Եթե նախկինում եղել եք պատմական Հայաստանի տարածքում, կամ ունեք ժամանակի խնդիր՝ առաջարկում ենք վերելք Արարատ մեր 6-օրյա ծրագրով։ Վերելք Արարատ Մանրամասների և գրանցվելու համար զանգահարեք 043 00 5165 կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին: Վերելքի օրերը՝ 07.08-13.08, 2027 Օր 1: Երևան – Անի – Բայազետ Երևանից շարժվում ենք գիշերը: Ուղևորվում ենք հայ-վրացական սահման: Անցնելով Բավրայի անցակետը ուղևորվում ենք դեպի վրաց-թուրքական սահման (Կարծախի անցակետ): Դեպի Կարս տանող ճանապարհն անցնում է գեղատեսիլ Ծովակ Հյուսիսո լճի կողքով։ Ժամանում Բայազեթ Առաջին կանգառը կլինի Բագրատունիների թագավորության մայրաքաղաք Անիում: Անիում շրջայցից հետո ուղևորվում ենք Բայազետ: Գիշերակացը հյուրանոցում: Օր 2: Առաջին Ճամբար / 3400 մ / Բայազետի հյուրանոցից մեքենաներով կսկսենք մոտենալ Մասիսին: Մեքենան մեզ կհասցնի մինչև 2400 մ բարձրություն: Այստեղից մինչև 3400 մ կլինի քայլարշավ (4-5 ժամ): Ծանր իրերը տեղափոխվելու են ձիերով: Գիշերակացը՝ վրաններում: Արարատի առաջին ճամբար Երթուղու երկարությունը՝ 5 կմ Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ Օր 3: Երկրորդ ճամբար / 4200 մ / Առավոտյան նախաճաշից հետո սկսում ենք վերելքն առաջին ճամբարից (3400մ) դեպի երկրորդ ճամբար (4200մ): Վերելքը տևում է մոտ 4-ից 5 ժամ: Ծանր իրերը տեղափոխվում են ձիերով: Գիշերակացը՝ վրաններում: Վերելք Արարատ Երթուղու երկարությունը՝ 4 կմ Հարաբերական բարձրությունը՝ 800 մ Oր 4: Արարատի գագաթ / 5165 մ / – Վերադարձ առաջին ճամբար Գիշերը սկսում ենք վերելքը դեպի գագաթ (6-7 ժամ): Գագաթից վերադառնում ենք 4200 մ, հանգստանում ենք, հավաքում ենք իրերը և իջնում մինչև 3400 մ, որտեղ էլ կգիշերենք: Գիշերակացը՝ վրաններում։ Վերելք Արարատ Երթուղու երկարությունը՝ 12 կմ Հարաբերական բարձրությունը՝ 1000 մ Օր 5: Վերադարձ Բայազետ Առավոտյան նախաճաշից հետո իջնում ենք մինչև 2400 մ, որտեղից մեքենաները մեզ տեղափոխում են Բայազետ: Հյուրանոցում լոգանք ընդունելուց և հանգստանալուց հետո կայցելենք Իսահակ Փաշայի ամրոց։ Երթուղու երկարությունը՝ 5 կմ Վերելք Արարատ Երեկոյան բոլորս միասին կնշենք Արարատի վերելքը: Գիշերակացը հյուրանոցում: Օր 6: Բայազետ – Կարս – Երևան Առավոտյան նախաճաշից հետո ուղևորվում ենք Կարս: Կտեսնենք Առաքելոց եկեղեցին, Կարսի բերդը և Վարդանի կամուրջը: Վերադարձ Երևան: Կարս / Վերելք Արարատ Ճամփորդության արժեքը՝ 800 $ (համարժեք դրամ) Եթե ցանկանում եք գիշերել մեկտեղանոց սենյակում և վրանում, ապա հավելավճարը կկազմի $ 160 (համարժեք դրամ)։ Արժեքի մեջ ներառված է` Տրանսպորտը Հյուրանոցը Սնունդը սարի վրա՝ վերելքի ողջ ընթացքում Հյուրանոցի նախաճաշերը Հայ և քուրդ ուղեկցորդների ծառայությունները Անիի մուտքավճարները Վրանների, ներքնակների, կատվիկների տրամադրումը Ձիերի վարձակալությունը Ամենագնացների ծառայություն Արարատ բարձրանալու վկայականը (հավաստագիր «Հայկական աշխարհագրական նախագծի» և «Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի» կողմից) Արժեքի մեջ ներառված չէ՝ Քաղաքներում ճաշն ու ընթրիքը Քնապարկը Արկածային ապահովագրությունը (պարտադիր) Պարտադիր ապահովագրություն Վրաստան մուտքի համար Վիզայի արժեքը (ցանկության դեպքում մենք կարող ենք պատրաստել: Արժեքը ՀՀ քաղաքացիների համար՝ 17 000 դրամ) Գրանցման հայտԱնուն Ազգանուն * Էլ. հասցե * Հեռախոսահամար * Նախընտրելի ամսաթվերը *07.08-13.08 2027 (6-օրյա ծրագիր) Եթե ​​պատրաստվում եք մասնակցել Արարատ լեռան վերելքին, ապա անպայման կարդացեք մեր օգտակար հոդվածները. Ինչպես պատրաստվել Արարատի վերելքին Արարատի վերելքին անհրաժեշտ պարագաների ցանկ 6 պատճառ, թե ինչո՞ւ պետք է բարձրանալ Արարատ հենց մեզ հետ Մենք մասնագիտացված ենք արշավների և լեռնագնացության բնագավառում Կազմակերպել ենք 5 000-ից ավել արշավ և լեռնային վերելք Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս Արդեն իսկ 500-ից ավել մասնակիցներ մեզ հետ բարձրացել են Արարատի գագաթ Խումբը ղեկավարում են միայն փորձառու լեռնային ուղեկցորդները Աշխատում ենք տեղացիների հետ, ովքեր ունեն Արարատի վերելքի կազմակերպման երկար տարիների փորձ Ողջ տարվա ընթացքում կազմակերպում ենք նախապատրաստական վերելքներ, բոլոր մասնակիցների հարցերին տալիս ենք սպառիչ պատասխաններ՝ գործնականում փորձի փոխանակման շնորհիվ Մանրամասների և գրանցման համար զանգահարեք 043 00 51 65 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին Արարատվածների պատմությունները Այս ամառ բարձրանում ենք ԱրարատԱրարատի գագաթին՝ երազանքից իրականությունԱրարատը՝ հավերժական սերԵրազանքի կանչով դեպի ԱրարատԱրարատը սկսվում է երազանքիցԵրազանքից մինչև իրականությունԱրարատն ապացուցեց, որ այն պարզապես սիմվոլիկա չէԱրարատը կարծես մի երազ լինիԱրարատը սարի, մարդկանց ու սիրո մասին է

Source: https://www.armgeo.am/ascent-to-ararat/