Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ԱՄՆ փրկարարական խմբին հաջողվել է փլատակների տակից ողջ-առողջ դուրս բերել ինն ամսական մի երեխայի և նրա մորը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ որոնողափրկարարական խումբը։
«USA-01 թիմի անդամները, տեղի հրշեջների հետ համատեղ ջանքերով, փլուզված շենքի փլատակներից փրկել են մորն ու նրա իննամսյա երեխային։ Երկուսն էլ կենդանի են և, բարեբախտաբար, միայն թեթև վնասվածքներ ունեն»,- նշված է փրկարարական խմբի X-ի էջում արված հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Վենեսուելայում երկու հզոր երկրաշարժ է տեղի ունեցել․ ըստ ԱՄՆ Երկրաբանական ծառայության՝ առաջին ցնցման ուժգնությունը կազմել է 7,2 մագնիտուդ, իսկ երկրորդինը՝ 7,5։ Դրանց հաջորդել է ավելի քան 430 հետցնցում։ Վենեսուելայի իշխանությունների վերջին տվյալներով՝ զոհերի թիվը հասել է 1430-ի, իսկ 3238 վիրավոր ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Աղետի հետևանքով բազմաթիվ բնակելի տներ են հողին հավասարվել, վնասվել են ենթակառուցվածքներն ու հիվանդանոցները, ինչպես նաև փակվել է երկրի գլխավոր օդանավակայանը։
Source: https://news.am/hy/news/1046611