Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհվածների թիվն աճել է մինչև 2 հազար 595 մարդ, ուրբաթ հայտնել է հանրապետության նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը։
«Այսօրվա դրությամբ զոհերի թիվը 2 հազար 595 է», - ասել է նա մամուլի ասուլիսում։
Միաժամանակ, Ռոդրիգեսը չի հստակեցրել, թե քանի մարդ է համարվում անհետ կորած։ Ոչ պաշտոնական տվյալների համաձայն, որոնք հրապարակում են լրատվամիջոցները, անհետ կորածների թիվը հասնում է մոտ 38 հազար 500 մարդու։
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը նաև հերքել է այն տեղեկությունը, թե կառավարությունը չափազանց դանդաղ է արձագանքել երկու երկրաշարժերի պատճառած ավերածություններին։
«Դա այն մասշտաբի բնական ողբերգություն էր, որը մենք նույնիսկ պատկերացնել չէինք կարող, թեև գիտեինք, որ մեր երկրում կարող է տեղի ունենալ սեյսմիկ իրադարձություն», - հայտարարել է Ռոդրիգեսը։
Ռոդրիգեսը հավելել է, որ որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են։
«Մենք դեռ կարող ենք ողջ մարդկանց գտնել», - ընդգծել է նա։
Source: https://news.am/hy/news/1047514