Ռուսաստանը կտրուկ ավելացրել է Բելառուսից բենզինի ներմուծումը, հայտնում է «Ведомости» պարբերականը՝ հղում անելով Գնային ինդեքսների կենտրոնի (ԳԻԿ) տվյալներին։
Պարբերականի տեղեկություններով, 2026 թվականի հունիսին բելառուսական վառելիքի մատակարարումները Ռուսաստան հասել են ռեկորդային մակարդակի։ Հունիսի 1-ից 25-ն ընկած ժամանակահատվածում բենզինի ներմուծումը կազմել է մոտ 141 հազար տոննա, ինչը 2,4 անգամ գերազանցում է մայիսի մատակարարումների ընդհանուր ծավալը։
Համեմատության համար նշվում է, որ անցյալ տարվա հունիսին Բելառուսից Ռուսաստան բենզինի արտահանումը եղել է նվազագույն՝ կազմելով ընդամենը մոտ 1 հազար տոննա, նշվում է ԳԻԿ-ի տվյալներում։
Այսպիսով, մեկ տարվա ընթացքում վառելիքի մատակարարումները աճել են տասնյակ անգամներ՝ հասնելով պատմական առավելագույնի։
Source: https://news.am/hy/news/1047955