«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին: ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը ստեղծում է նոր Հարթակ:
Այն երաժշտության շուրջ միավորելու է երիտասարդ երաժիշտներին ու ստեղծագործողներին: Փառատոնին մասնակցող երաժշտական խմբերն ունեն հնարավորություն՝ ներկայանալու լայն լսարանին, իսկ լավագույնները կստանան մրցանակներ՝
Փառատոնին կարող են մասնակցել միայն 3 և ավելի անդամներից կազմված խմբերը:
Վոկալ-գործիքային կազմով կենդանի կատարումը պարտադիր պայման է:
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոնին մասնակցելու հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 20-ը:
Նախընտրական փուլին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել տեսաձայնագրություն՝ այն ուղարկելով [email protected] էլեկտրոնային հասցեին:
Փառատոնի եզրափակիչ փուլը տեղի կունենա օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին։
Source: https://news.am/hy/news/1047798