ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել հարկերից խուսափելու հոդվածով։ Ավելի քան 12 ժամ տեւած հարցաքննությունից հետո լրագրողներին ասաց Ծառուկյանի պաշտպաններից Էմին Խաչատրյանը։

Փաստաբանն այս վարույթը զավեշտ որակեց՝ հիշեցնելով, որ Ծառուկյանը դեռեւս 2003թ.–ից, երբ ընտրվել է ԱԺ պատգամավոր, իր բոլոր բիզնեսները հանձնել է կառավարման։

«Պարոն Ծառուկյանն իր բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն չէր կարող ունենալ առհասարակ։ Նոր քրեական հետապնդումը կապված է կոնյակի գործարանի հետ։ Սա քաղաքական հետապնդում է, քաղաքական ճնշումներ են»,– ասել է պաշտպանը։

Source: https://news.am/hy/news/1051627