Թուրքիայում ձերբակալվել է սթենդափ կատակերգու Դենիզ Գյոքթաշը այն բանից հետո, երբ նրա ելույթը բողոքների տեղիք է տվել՝ կրոնական արժեքները ենթադրյալ վիրավորելու պատճառով։

Anadolu գործակալության տվյալներով՝ կատակերգուն ձերբակավել է և տարվել հարցաքննության Ստամբուլի օդանավակայանում՝ արտերկրից վերադառնալիս, մի քանի օր անց, երբ դատախազությունը հետաքննություն էր սկսել «կրոնական արժեքները հրապարակայնորեն վիրավորելու» հոդվածով։

Գյոքթաշի ելույթը, որը ձայնագրվել էր անցյալ ամիս Ստամբուլում և հրապարակվել YouTube-ում, Թուրքիայում միլիոնավոր դիտումներ է հավաքել։ Ըստ Sabah պարբերականի՝ տասնյակ հանդիսատեսներ բողոքներ են ներկայացրել՝ հայտարարելով, որ կատակները վիրավորել են իրենց կրոնական զգացմունքները։

Ըստլրատվամիջոցի՝ ավելի վաղ իշխանությունները սահմանափակել էին սոցիալական ցանցերում Գյոքթաշի ելույթի առանձին հատվածների հասանելիությունը, ներառյալ այն դրվագները, որտեղ կատակներ կային Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին։

Source: https://news.am/hy/news/1047448