Թուրքիայում Սև ծովի ափամերձ որոշ հատվածներում ջուրը հորդառատ անձրևներից հետո դարձել է շագանակագույն, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։
Habertürk հեռուստաալիքի տվյալներով՝ ջրի գույնի փոփոխությունն առավել նկատելի է եղել երկրի հյուսիսարևելյան Գիրեսուն նահանգում։ Տեղատարափ անձրևներից հետո գետերն ու առուները մեծ քանակությամբ տիղմ, հող և այլ նստվածքներ են տարել ծով, ինչի հետևանքով ափամերձ ջրերը պղտորվել և փոխել են գույնը։
Այս երևույթը հատկապես վառ է դրսևորվել Բաթլամա և Աքսու գետերի՝ Սև ծով թափվելու հատվածներում։ Տեղի լրատվամիջոցների հրապարակած կադրերում երևում է, թե ինչպես են գետի շագանակագույն հոսքերը ափի երկայնքով խառնվում ծովի ջրերին։
Թուրքական պարբերականները նշել են, որ նման երևույթներ պարբերաբար տեղի են ունենում ուժեղ տեղումներից հետո և կապված են ծով մեծ ծավալի տեղումնային մասնիկների արտահոսքի հետ։ Ավելի վաղ նմանատիպ իրավիճակ արձանագրվել էր նաև երկրի սևծովյան այլ նահանգներում, այդ թվում՝ Օրդուում և Սամսունում։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ջրի գույնի փոփոխությունը ժամանակավոր բնույթ է կրում և կապված է եղանակային պայմանների հետ։ Տեղումների դադարից և գետային հոսքի ծավալի նվազումից հետո ծովը սովորաբար վերադառնում է իր բնական գույնին։
Source: https://news.am/hy/news/1039698
World
Թուրքիայում Սև ծովի ափերի մոտ ջուրը դարձել է շագանակագույն
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։