Թուրքիան F-16 տեսակի հինգ կործանիչ է տեղակայել Էստոնիայում՝ Բալթյան երկրների օդային տարածքի պահպանման ՆԱՏՕ-ի առաքելությանը (Baltic Air Policing) մասնակցելու նպատակով։ Այն կտևի օգոստոսի 1-ից մինչև նոյեմբերի 30-ը, հայտնել են երկրի պաշտպանական գերատեսչությունից։

«2026 թվականի օգոստոսի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած հատվածում տեղի կունենա Բալթյան երկրների օդային տարածքի ուժեղացված պահպանման ՆԱՏՕ-ի առաքելությունը, որի շրջանակներում մենք ավելի քան 5 F-16 կործանիչնեի և անձնակազմ ենք տեղակայել Էստոնիայի «Էմարի» ավիաբազայում», — նշել են Թուրքիայի ռազմական գերատեսչությունում։

Source: https://news.am/hy/news/1052460