Ստամբուլի դատարանն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ «Սումուդ» հումանիտար նավատորմի գործով միջազգային հետախուզում է հայտարարել։ Դրա մասին հայտնել են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ դատարանը որոշել է Ինտերպոլի կարմիր քարտ տրամադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նկատմամբ։

Նեթանյահուն և մյուսները մեղադրվում են մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ցեղասպանության, ազատությունից զրկելու, դաժան վերաբերմունքի, առողջությանը դիտավորյալ վնաս պատճառելու, կողոպուտի և տրանսպորտային միջոցներ կալանելու մեջ։

Source: https://news.am/hy/news/1049804