Իշխանությունները փորձում են մեր ժողովրդից թաքցնել այն փաստը, որ ստեղծվում են բոլոր նախադրյալներն ու իրավական հնարավորությունները, որպեսզի հարևան երկրի քաղաքացիները կարողանան տեղափոխվել այստեղ և գույք ձեռք բերել Հայաստանում։ Այս մասին մայիսի 28-ին՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրը, «Սարդարապատ» հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորության թեկնածուների համամասնական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 300 հազար ադրբեջանցիների վերադարձի թեզը քննարկվում է արդեն ավելի քան չորս տարի, սակայն երկրի գործող ղեկավարությունը միայն հիմա է սկսել հերքումներով հանդես գալ՝ հարվածը հեռացնելով Բաքվից և հակադրվելով բացառապես հայկական ընդդիմությանը։ Նրա խոսքով՝ այս քայլերը նախընտրական բնույթ են կրում, քանի որ նախկինում պաշտոնատար անձինք այլ հայտարարություններ էին առաջ մղում։ Նարեկ Կարապետյանն ընդգծել է. «Ալեն Սիմոնյանն իր խոսքում ասաց՝ թող վերադառնան, այստեղ ապրեն, նա հենց այդպես էլ ասաց, կարող եք բացել, նայել, դա իր խոսքերն են»։ Ընդդիմադիր գործիչը հավելել է, որ այս ֆոնին Բաքուն հնչեցնում է իր հավակնությունները, այդ թվում՝ կրոնական կառույցների գծով։ «Ադրբեջանի հոգևոր առաջնորդի տեղակալը հայտարարություն է արել՝ ասելով, որ ադրբեջանցիներն այստեղ ունեցել են 400 կամ 500 մզկիթ, և այդ մզկիթները պետք է վերակառուցվեն ու վերադարձվեն Ադրբեջանի հոգևոր խորհրդին»,- նշել է Կարապետյանը։ Որպես համակարգային լուծում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքն առաջարկում է ընդունել «հակասաֆարովյան օրենքը», որը ագրեսոր պետությունների քաղաքացիներին կզրկի անշարժ գույք գնելու իրավունքից և կսահմանափակի երկրում գտնվելու նրանց իրավունքը։
Խոսելով Սիմոնյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի մասին՝ Նարեկ Կարապետյանը հղում է արել նրանց հայտարարություններին, որոնք, նրա խոսքով, այժմ՝ նախընտրական շրջանում, հերքվում են։ Նախորդ տարվա մայիսին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում էր. «Երբ կնքվի խաղաղության պայմանագիրը, հայերը կկարողանան ապրել Բաքվում, մյուսները կկարողանան վերադառնալ այն գյուղերը, որտեղ նրանք ժամանակին ապրել են Հայաստանի տարածքում»։ Իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր. «Մեզ պետք է կազմակերպել ներգաղթ, նույնիսկ եթե դա չի տեղավորվում այսպես կոչված ազգային գաղափարների մեջ։ Տասնյակ հազարավոր մարդիկ պետք է ներգաղթեն այստեղ։ Մենք պետք է նաև փոխենք այս միատարր մտածողությունը մեր գլխներում։ Որովհետև այս տարածաշրջանում գոյատևելու այլ տարբերակ չկա»։
Source: https://news.am/hy/news/1039036
Armenia
«Թող վերադառնան ու այստեղ ապրեն». Նարեկ Կարապետյանը հիշեցրել է ադրբեջանցիների «վերադարձի» վերաբերյալ իշխանությունների հայտարարությունների մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։