ԱՄՆ-ն կօգնի Հայաստանին ստեղծել երկրի նոր երկրաբանական քարտեզը։ Այս մասին մայիսի 28-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոյի՝ Երևան կատարած կարճատև այցի շրջանակներում ստորագրված փաստաթղթին վերաբերող հարցին, որը վերաբերում է օգտակար հանածոների և հազվագյուտ հողային միներալների արդյունահանմանն ու մշակմանը։
Փաշինյանի խոսքով՝ վերջին տարիներին ոլորտն էականորեն փոխվել է, և այն միներալները, որոնք 40-50 տարի առաջ զուտ երկրաբանական հետաքրքրություն էին ներկայացնում, այժմ հսկայական նշանակություն են ձեռք բերում տնտեսության, արհեստական բանականության (ԱԲ) և տիեզերական տեխնոլոգիաների բնագավառում։
«Հիմա ընդերքը միշտ չէ, որ հորատում են։ Տիեզերական տեխնոլոգիաների օգնությամբ սկանավորում են հողի շերտերը։ Ըստ էության, խոսքը ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի նոր երկրաբանական քարտեզի ստեղծման մասին է»,- պարզաբանել է Փաշինյանը։
Source: https://news.am/hy/news/1039074
Armenia
ԱՄՆ-ն կօգնի Հայաստանին ստեղծել երկրի նոր երկրաբանական քարտեզը․ Փաշինյան
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։