Դա, իհարկե, չի համապատասխանում իրականությանը, նման բան ուղղակի չի կարող լինել, դա բացառված է․ շինծու ու կարված գործ է, և իմ թիմակիցներն այդ մասին շատ լավ գիտեն։ Այս մասին մայիսի 28-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Քաղաքական գործիչը կատարելապես հերքել է իր քաղաքական ուժի ներկայացուցիչների հասցեին հնչող ցանկացած մեղադրանք՝ ընդգծելով, որ նախընտրական արշավի ընթացքում կուսակցության անդամների՝ անօրինական գործողություններին ներգրավված լինելու մասին տարածվող տեղեկատվությունը լիովին զուրկ է հիմքերից։ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ նման քայլերն ուղղված են բացառապես իր թիմի վարկաբեկմանը՝ հավելելով. «Դա շինծու գործ է, վերջ»։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին իրավապահները խուզարկություն էին իրականացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Վանաձորի գրասենյակում։ NEWS.am-ի տեղեկություններով՝ իրականացվող քննչական գործողությունների շրջանակներում 10 քաղաքացի է բերման ենթարկվել։
Source: https://news.am/hy/news/1039063
Armenia
Շինծու գործ է. Ծառուկյանը Վանաձորում ԲՀԿ-ականների ձերբակալության մասին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Armenia նորությունները Telegram-ում
Հետևիր Armenia թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։