Միացյալ Նահանգները մտադիր են հասնել Կուբայի նախկին առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դատավարությանը և այդ նպատակով նրան տեղափոխել երկրի տարածք։ Այդ մասին մայիսի 28-ին հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը։

«Ինչ վերաբերում է պարոն Կաստրոյին, ինչպես նաև ցանկացած այլ անձի, որին մեղադրանք է առաջադրվել այս երկրից դուրս, նպատակը մեղադրյալին այս երկիր հասցնելն է», — հայտարարել է նա Fox News հեռուստաալիքի եթերում։

Բլանշը նշել է, որ ԱՄՆ-ը դրան կհասնի Կուբայի նախկին առաջնորդի արտահանձնման միջոցով։ Նա նաև չի բացառել առևանգման տարբերակը, որը կիրառվել էր Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի նկատմամբ։

«Ինչպե՞ս ենք մենք դա անելու։ Մադուրոն ծայրահեղ օրինակ է, բայց սովորաբար մենք դա անում ենք արտահանձնման միջոցով», — նշել է Բլանշը։

The New York Times թերթը մայիսի 16-ին հայտնել էր, որ ամերիկյան իշխանությունները դիտարկում են Կաստրոյի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը, այդ թվում՝ քրեական հետապնդման և հետագա առևանգման միջոցով՝ Մադուրոյի օրինակով։ Սպառնալիքը, ինչպես կարծում են հրատարակության աղբյուրները, կարող է դառնալ Հավանայի վրա ճնշման գործիք։

Source: https://news.am/hy/news/1039259