ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Անկարայում թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ գովել է Թուրքիային՝ այն անվանելով Միացյալ Նահանգների «մեծ դաշնակից», հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան «շատ լավ ճանաչում է» Իրանին՝ նշելով, որ Անկարան «շատ կարևոր դեր է խաղացել» տարածաշրջանում իրավիճակի կարգավորմանն աջակցելու հարցում։
«Նրանք կարող էին մտնել այս հակամարտության մեջ․ ես լսում եմ, թե ինչպես որոշ մարդիկ խոսում են Իսրայելի հետ նրանց հարաբերությունների մասին», — հավելել է Թրամփը։
«Սա շատ հզոր ռազմական երկիր է, բայց նրանք դա չեն արել։ Հնարավոր է՝ նրանք դա չեն արել իմ պատճառով։ Բայց նրանք կարող էին միանալ պայքարին մյուս կողմում», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Source: https://news.am/hy/news/1048434