ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ շնորհավորանքներ է հղել SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկին այն կապակցությամբ, որ վերջինիս կարողությունը գերազանցել է 1 տրիլիոն դոլարը։

«Ես նրան գրություն եմ ուղարկել և նշել եմ. «Իմ շնորհավորանքները, շատ լավ է», - ասել է նախագահը CNBC հեռուստաալիքի հարցազրույցում։

ԱՄՆ առաջնորդը հավելել է, որ Մասկի հետ «շատ լավ հարաբերություններ» ունի։ Միևնույն ժամանակ, Թրամփը նշել է, որ իր վարչակազմի հրաժարումը ԱՄՆ բոլոր բնակիչներին պարտադիր կարգով էլեկտրական մեքենաներ նստեցնելուց՝ իր և Մասկի՝ Tesla ավտոարտադրողի հիմնադրի միջև «փոքր տարաձայնություններ» է առաջացրել։ «Իլոնը դրանից հիացած չէ, և ես կարող եմ դա հասկանալ, բայց նրա մոտ ամեն ինչ լավ է», - ասել է Թրամփը։

Source: https://news.am/hy/news/1047570