ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնը Իրանի հետ հակամարտության ընթացքում հասել է իր գրեթե բոլոր նպատակներին։
«Կարծում եմ՝ նրանք համաձայնել են գրեթե ամեն ինչի, ինչ մեզ պետք է»,- CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Թրամփը։
Նա հավելել է, որ Թեհրանի հետ բանակցությունները շարունակվում են, իսկ ռազմական հակամարտությունը հանգեցրել է իսլամական հանրապետության միջուկային զենքի հարցի լուծմանը։
«Սա Իրանի միջուկային զենքից զրկելն է»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի կարծիքով՝ շուրջ չորս ամիս տևած հակամարտությունը համեմատաբար կարճ ժամանակահատված է, որի ընթացքում ամերիկյան զինված ուժերին հաջողվել է հասնել իրենց նպատակներին։
«Իսկ ինչի՞ հասա ես։ Ես նրանց ռազմական առումով ջախջախեցի»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդը։
Source: https://news.am/hy/news/1047507