ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի հետ բանակցությունները շարունակվում են։ Սոցիալական ցանցի իր հրապարակման մեջ Թրամփը նշել է, որ Իրանը չի դադարեցրել շփումները միջնորդների հետ՝ բանակցությունների դադարեցման մասին լուրերն անվանելով «կեղծ և սխալ»։

«Մեր միջև խոսակցությունները շարունակվում են անընդմեջ, ներառյալ չորս օր առաջ, երեք օր առաջ, երկու օր առաջ, երեկ և այսօր,- հայտարարել է Թրամփը։- Թե դրանք ինչի կհանգեցնեն՝ ոչ ոք չգիտի, բայց, ինչպես ես ասացի Իրանին. Ժամանակը եկել է՝ այսպես թե այնպես՝ գործարք կնքելու։ Դուք դա անում եք արդեն 47 տարի, և դա այլևս չի կարելի թույլ տալ»։

Ավելի վաղ իրանական Fars և Tasnim գործակալությունները հայտնել էին, որ Իրանը կասեցրել է բանակցությունները։

Source: https://news.am/hy/news/1040407