ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի իր ձևաչափով հազվադեպ հանդիպող նախարարների կաբինետի նիստ կհրավիրի Քեմփ Դեյվիդի քաղաքամերձ նստավայրում, քանի որ Իրանի հետ բանակցությունները թևակոխում են կարևորագույն փուլ։
Ակնկալվում է, որ հանդիպմանը, որի մասին առաջինը հայտնել է New York Post պարբերականը և որի տեղեկությունը հաստատել է Fox News հեռուստաալիքը, ներկա կլինեն նախարարների կաբինետի բոլոր անդամները, ներառյալ Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնից հեռացող Թուլսի Գաբարդը։
Հանդիպումը կազմակերպվում է այն պահին, երբ Սպիտակ տան վարչակազմը գնահատում է իր հետագա քայլերը մեծ բարձր խաղադրույքներով բանակցությունների շրջանակում: Այդ շփումների նպատակը Թեհրանի հետ ավելի լայն և համապարփակ համաձայնագրի ձեռքբերումն է՝ փաստացիորեն տապալվող հրադադարի ռեժիմի ֆոնին։
Պատմականորեն Քեմփ Դեյվիդ նստավայրն ամերիկյան առաջնորդներն օգտագործում են ազգային անվտանգության կարևորագույն հարցերի քննարկման և առանցքային դիվանագիտական խորհրդակցությունների անցկացման համար։
Source: https://news.am/hy/news/1038617
World
Թրամփը նախարարների կաբինետի արտահերթ նիստ է հրավիրել Քեմփ Դեյվիդում՝ Իրանի հետ բանակցությունների կարևոր փուլի ֆոնին
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։