ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում կոշտ քննադատել է հրեական պետության գործողությունները «Հեզբոլլահի» նկատմամբ։ Այս մասին հայտնում է New York Post-ը՝ հղում անելով Axios-ի հրապարակմանը։
Աղբյուրների տվյալներով՝ զրույցը արագորեն անցել է լարված տոնի։ Մի պահ, նրանց խոսքով, Թրամփը բացականչել է.
Axios-ի զրուցակիցներից մեկը նախագահի խոսքերի բովանդակությունը փոխանցել է էլ ավելի կոշտ ձևով.
«Դու, գրողը տանի, խելագար ես։ Եթե ես չլինեի, դու բանտում կնստեիր։ Ես քեզ փրկում եմ։ Հիմա բոլորը ձեզ ատում են»։
«Աղբյուրները նաև պնդում են, որ Թրամփը չափազանց զայրացած էր և «բարձր տոնով էր խոսում»՝ փաստացի ճնշում գործադրելով Իսրայելի վարչապետի վրա։
Ի պատասխան՝ Նեթանյահուն, նույն աղբյուրների վարկածով, փորձել է պահպանել դիվանագիտական տոնն ու հավաստիացրել, որ Իսրայելը կշարունակի գործել «Հեզբոլլահի» դեմ, եթե իսրայելական քաղաքների վրա հարձակումները չդադարեն։
Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ Իսրայելի դիրքորոշումը չի փոխվել. «Հեզբոլլահի» կողմից գնդակոծությունների շարունակման դեպքում հարվածներ կհասցվեն Բեյրութի թիրախներին, իսկ Լիբանանի հարավում ռազմական գործողությունները կշարունակվեն ըստ պլանի։
Source: https://news.am/hy/news/1040128
World
Թրամփը կոշտ կերպով հանդիմանել է Նեթանյահուին «Հեզբոլլահի» հարվածների պատճառով. «Ի՞նչ ես անում, գրողը տանի»
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։