ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ աշխարհում ոչ մի երկրի չի թույլատրվի վերահսկողության տակ վերցնել Հորմուզի նեղուցը։ Նա նախազգուշացրել է, որ Վաշինգտոնն առանց տատանվելու կկիրառի ռազմական ուժ, եթե որևէ կողմ փորձի միանձնյա գերիշխանություն հաստատել այս առանցքային միջազգային ջրային զարկերակի նկատմամբ, հայտնում է Fox News-ը։
«Սրանք միջազգային ջրեր են. ոչ ոք դրանք չի վերահսկելու,- կտրուկ ասել է Թրամփը չորեքշաբթի Նախարարների կաբինետի ամենամսյա նիստի հարցուպատասխանի ժամանակ։- Մենք կհետևենք դրանց։ Մենք կապահովենք վերահսկողություն։ Բայց որևէ մեկի կողմից վերահսկողություն թույլ չենք տա»։
Ըստ Թրամփի՝ նեղուցի նկատմամբ վերահսկողության հարցն ընթացիկ կուլիսային բանակցությունների մի մասն է։ Նա ակնարկել է, որ Թեհրանն ակտիվորեն փորձում է իր համար պաշտոնական դեր ստանալ այս տարածաշրջանում նավագնացության կառավարման գործում։
«Սա մեր ընթացիկ բանակցությունների մի մասն է. նրանք [Իրանը] կցանկանային վերահսկել նեղուցը։ Բայց ոչ ոք չի վերահսկելու միջազգային ջրերը»,- ընդգծել է ԱՄՆ Թրամփը։
Ամերիկյան առաջնորդն առանձին հիշատակել է Օմանը։ Ավելի վաղ իրանական պետական հեռուստատեսությունը հայտարարել էր, որ Մասկատը կարող է օգնել Թեհրանին շրջանակային համաձայնագրի նախագծի շրջանակներում ռազմավարական նեղուցով նավերի երթևեկության համատեղ կարգավորման հարցում։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք նա կհամաձայնի մի գործարքի, որը Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողությունը կկիսի Իրանի և Օմանի միջև, Թրամփը պատասխանել է.
«Օմանն իրեն կդրսևորի ճիշտ այնպես, ինչպես մնացած բոլորը։ Այլապես մենք ստիպված կլինենք պայթեցնել նրանց (blow them up)։ Նրանք դա հիանալի հասկանում են։ Այնպես որ, նրանց հետ ամեն ինչ նորմալ կլինի։ Նրանք դա հասկանում են։ Նրանց հետ ամեն ինչ լավ կլինի»։
Source: https://news.am/hy/news/1038919
World
Թրամփը խոստացել է «պայթեցնել» Օմանը Հորմուզի նեղուցի նկատմամբ վերահսկողություն հաստատելու փորձի դեպքում
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։