Սա վրեժխնդրություն է Իրանի՝ նավերի երեկվա ռմբակոծության համար, Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Իրանի տարածքին ԱՄՆ զինված ուժերի հասցրած հարվածները:
«Եթե դա կրկնվի, շատ ավելի վատ կլինի»,- հավելել է նա:
Իր հրապարակմանը Թրամփը կցել է Չաբահարի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի լուսանկարը:
Իրանական լրատվամիջոցներն ավելի վաղ հաղորդել էին Իրանի ամբողջ տարածքում բազմաթիվ պայթյունների մասին:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը հաստատել է, որ հարվածները հասցվում են Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ:
Source: https://news.am/hy/news/1048729