ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկարայում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում, հայտարարել է, որ, իր կարծիքով, Ուկրաինան և Ռուսաստանը ցանկանում են հասնել համաձայնության, որը վերջ կդնի հակամարտությանը, հաղորդում է NBC News-ը։

«Կարծում եմ՝ նրանք երկուսն էլ ցանկանում են գործարք կնքել»,- լրագրողներին ասել է նա։

Թրամփը միաժամանակ կրկնել է, որ վերջին օրերին դրական հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

«Նրանք երկուսն էլ հիմա առավել քան երբևէ ցանկանում են լուծել այդ հարցը։ Ես իմ ամբողջ կյանքում զբաղվել եմ գործարքներով և կարծում եմ, որ նրանց դա կհաջողվի։ Ըստ իս՝ մենք կկարողանանք կարգավորել իրավիճակը, հուսով եմ՝ մոտ ժամանակներս»,- հայտարարել է Թրամփը։

Source: https://news.am/hy/news/1048413