ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը կարող են համաձայնության հասնել արդեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Սենատոր Լինդսի Գրեհեմին աջակցող հեռուստակոնֆերանսի ընթացքում ելույթ ունենալով՝ ամերիկացի առաջնորդը նշել է, որ բանակցությունները շարունակվում են և, իր կարծիքով, Իրանը շահագրգռված է կնքելու «շատ լավ գործարք»։
«Նրանք պատրաստ են հրաժարվել միջուկային զենքից», — հայտարարել է Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ կողմերը մոտ են հաջողությանը, սակայն վճռորոշ արդյունքները պետք է ձեռք բերվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում։
Թրամփը նաև վստահություն է հայտնել, որ հնարավոր համաձայնագիրը կդառնա «լիակատար հաղթանակ» և կհանգեցնի նավթի համաշխարհային գների նվազմանը։
Ավելի վաղ ամերիկացի առաջնորդը բազմիցս հայտարարել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը գտնվում են հակամարտության կարգավորման վերաբերյալ պայմանավորվածությունների ձեռքբերման շեմին։
Source: https://news.am/hy/news/1042169