ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը կեսօրին ծրագրում է հեռախոսային կոնֆերանս անցկացնել Պարսից ծոցի երկրների և այլ պետությունների առաջնորդների հետ, հայտնել է CBS News-ը՝ հղում կատարելով երեք աղբյուրի։

Իրավիճակին ծանոթ ամերիկացի պաշտոնյաների խոսքով՝ հեռախոսազրույցը նվիրված կլինի Իրանի հետ բանակցություններին։

Աղբյուրներն ավելի վաղ CBS News-ին հայտնել էին, որ Թրամփը քննարկում է առաջարկները և դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Պաշտոնական աղբյուրը տարածաշրջանում CBS News-ին հայտնել է, որ որոշ առաջնորդներ չգիտեն, թե ԱՄՆ նախագահը որ տարբերակին է հակվում։

Շաբաթ օրն ավելի վաղ Թրամփը CBS News-ին ասել էր, որ եթե ԱՄՆ-ը և Իրանը համաձայնության չգան, «կունենանք մի իրավիճակ, երբ ոչ մի երկիր երբեք այնքան ծանր չի տուժի, որքան նրանք են պատրաստվում տուժել»։

Source: https://news.am/hy/news/1037822